Տիգրան Հայրապետյան գրադարանը՝ կրթահամալիրի հրաշալիք:

Processed with VSCO with p5 preset
Բարև, ես Մարիա Պախուցկայան եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում սովորում եմ գրեթե 12 տարի: Ըստ իս՝ կրթահամլիրը վերից վար հրաշալիք է, այն նման չէ մյուս կրթական հաստատություններին, հետևաբար` այստեղ հրաշալիքները շատ-շատ են, որոնց մասին կարող եք կարդալ այս նախագծի շրջանակում իրականացրած աշխատանքներին՝ ընկերներիս բլոգներում: (далее…)

Իմ գերդաստանը

Ես ինձ մեջ կրում եմ 3 ազգի արյուն՝ հայի, լեհի  և ուկրաինացու:Շատերը, ազգանունս լսելով, զարմանում են և հետաքրքրվում, թե որտեղից է  ազգանունս , այնուհետև լսելով, թե ինչպիսի խառնուրդ եմ, ավելի են զարմանում․ միշտ դժվարացել եմ բացատրել, թե ինչպես է ստացվել , որ և՛ հայի, և ՛ լեհի , և՛ ուկրաինացու արյուն ունեմ ,սակայն հիմա կփորձեմ ձեզ ներկայացնել, թե որտեղից են գալիս իմ արմատները: Ասեմ, որ փոքր ժամանակ միշտ հետաքրքրվում էի տատիկիցս թե որտեղից են եկել , ինչպես են հայտնվել Հայաստանում, այդ  պատճառով բավականին տեղեկություն ունեմ, ցավոք, հիմա տատիկներս և պապիկներս մահացել են , և իմ արմատների մասին ձեզ կպատմեմ տատիկիս պատմածների հիման վրա՝ իմ մանկության հուշերով, նաև հետաքրքվել եմ ընտանիքիս մյուս անդամներից: Մորական տատիկիս հայրիկը և իրենց ընտանիքը ապրել են Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում, տատիկիս հայրը գերմանացի էր իսկ մայրը՝ հայ , թե ինչպես են ծանոթացել տեղյակ չեմ , սակայն հոր մահից հետո տատիկիս հայրիկը և նրա մայրը փախչում են Բեռլինից և միայն տասը տարի հետո հասնում են Հայաստան։ Հայաստանում տատիկիս հայրը կորցնում է նաև մորը : Տատիկիս մայրիկը և իր ընտանիքը ապրել են Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում, սակայն երբ սկսվեց եղեռնը․  աքսորի ժամանակ տատիկիս մայրիկը կորցնում է իր եղբայներից մեկին և իր հայրիկին, և տատիկիս մայրիկը մնում է լրիվ միայնակ և ընկնում է որբանոց։ Իր մեծ ընտանիքից տատիկիս մայրիկը միակն է , որ մնում է ողջ, այնուհետև շատ տարիներ անց Սիրիայից վերաառնում է Հայաստան, հանդիպում է տատիկիս հայրիկին, և ամուսնանում են, ծնվում են տատիկս, նրա երկու քույրերը և եղբայրը:
(далее…)

Բազմավեպ

<<Բազմավեպը>> գրական հանդես է, այն Մխիթարյան Միաբանության հրատարակություններից է։ Հրատարակվել է 1843 թվականից Վենետիկի Սուրբ Ղազար կղզում։ Այն ամենաերկարակյացն է հրատարակված հայերեն թերթերից։  <<Բազմավեպի>> խմբագիրը Գաբրիել Այվազովսկին է, Հովահաննես Այվազովսկու եղբայրը։ Խմբագրել է աշխարհաբառով, հաշվի առնելով այն փաստը, որ այն հասկանալի է բոլորին, և նաև չպետք է մոռանալ գրաբարը, քանի որ այն մեր նախնիների լեզուն է։ Սկզբում <<Բազմավեպը>> երկշաբաթաթերթ էր, հետո դարձավ ամսագիր։ Հանդեսի էջերում միշտ եղել են՝ աստվածաբանական, պատմական, լեզվաբանական, գեղարվեստական, ուսումնական և այլ արժեքավոր նյութեր։ Աստվածաշնչի հայերեն թարգմանության 1500-ամյակին հրատարակվել են բացառիկ համարներ։ Անգնահատելի է  հանդեսի ծառայությունները, գաղափարները հայ մտավորական միջավայր ներմուծելու գործում։ «Բազմավեպում» օտար լեզուներով տպագրված հայագիտական հոդվածները եվրոպացիներին ծանոթացնում են հայ ազգի անցյալին, ներկային ու մշակույթին: Հանդեսին աշխատակցել ու նրա գործունեությանը նպաստել են հայ և այլազգի գիտնականներ, գրողներ, արվեստագետներ՝ Ալիշանը, Էդուարդ Հյուրմուզյանը, Գարեգին Զարբհանալյանը և ուրիշներ։

(далее…)

Ալբեր Քամյու

Սիզիփոսի մասին առասպելում աստվածները դատապարտել էին նրան՝ լեռան գագաթը բարձրացնել մի քար, որը ամեն անգամ սեփական ծանրությունից ետ էր գլորվում։ Ըստ Ալբեր Քամյուի Սիզիփոսը աբսուրդ հերոս է։ Նա արհամարում էր աստվածներին, մահվանը ատելությամբ էր մոտենում և հենց այդ պատճառով էլ արժանացավ պատժի։ Սիզիփոսը գիակցում էր, որ դա է նրա ճակատագիրը՝ քարը բարձրացնում էր, մի պահ կագնում և նայում, թե ինչպես է այն նորից ետ գլորվում։ Սակայն նաև գիտակցում էր, որ աբսուրդի դեմ պայքարելու միակ միջոցը պայքարն էր։ Սկզբում հուսահատությամբ,  սակայն հետո երջանկությամբ էր նա դա անում։ Գագաթները նվաճելու պայքարը ինքնըստինքյան բավական է մարդու էությունը լցնելու համար։ Ուրեմն, Սիզիփոսին պետք է պատկերացնել երջանիկ։

 

(далее…)

Հայոց Լեզու

Ուղղակի խոսքը դարձնել անուղղակի 
    Դու քո ճամփան շարունակիր, թող ես էլ իմ գործն անեմ, — Առանց գլուխը բաձրացնելու ասաց գյուղացին անցորդին։
Առանց գլուխը բարձրացնելու գյուղացին ասաց անցորդին, որ նա իր ճամփան շարունակի և թողնի, որ նա էլ իր գործը անի։

(далее…)